ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն. GALLUP
https://parstoday.ir/hy/news/armenia-i230178-ՀՀ_քաղաքացիների_մեծ_մասը_դեմ_է_Սահմանադրության_մեջ_փոփոխություններ_կատարելուն._gallup
ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով թեմայի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2025 08:55 Asia/Tehran
  • ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն. GALLUP

ՀՀ քաղաքացիների մեծ մասը դեմ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը` ներկայացնելով թեմայի վերաբերյալ կատարած հարցումների արդյունքները։

Նշենք, որ 2025 թվականի փետրվարի 19–ին ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին` նշելով, որ անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը։

«Հարցին, թե արդյոք ՀՀ սահմանադրությունը պետք է փոփոխվի, հարցվածների 18,4 %-ը նշել է, որ որոշ դրույթներ պետք է փոփոխվեն, 7,5 %-ը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն, 59,6 %-ը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ և 14, 5 %-ը դժվարացել է պատասխանել հարցին»,–նշեց Նավասարդյանը։

Համեմատական անցկացնելով 2024 թվականի հունվարին կատարված հարցումների հետ, երբ Փաշինյանն առաջին անգամ էր խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, Նավասարդյանը նշեց, որ այն ժամանակ հարցվածների 14 %-ն էր կարծում, որ պետք է որոշ փոփոխություններ կատարել, 13%-ը կարծում էր, որանհրաժեշտ է լիովին նոր Սահմանադրություն, 34,2 %-ը գտնում էր, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, իսկ հարցին պատասխանել դժվարացողների թիվը կազմում էր 38 %։

2024 թվականի հուլիսին նույն թեմայով հարցման ժամանակ, երբ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել ՀՀ Սահմանադրության անհրաժեշտության մասին, հարցվածների ընդամենը 3 %-ն էր նշել, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։

«Այժմ պատկերը զուլալվել է, և միանշանակ կարող եմ ասել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը դեմ է, որ ՀՀ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի»,–ասաց Նավասարդյանը։