Գերմանիայում ԵՄ-ին մեղադրում են Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i230552
Աճում են մտավախությունները Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վերսկսվելիք ագրեսիայի վերաբերյալ։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Մարտ 22, 2025 18:13 Asia/Tehran
  • Գերմանիայում ԵՄ-ին մեղադրում են Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի համար

Աճում են մտավախությունները Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից վերսկսվելիք ագրեսիայի վերաբերյալ։

Դրա մասին սոցցանցերում գրել է գերմանական «Die PARTEI» կուսակցության ղեկավարի գրասենյակի ղեկավար Դասթին Հոֆմանը։

«Բաքվի ռեժիմը հասկացել է, որ կարող է առանց հետևանքների ռազմական ուժի միջոցով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը։ Դրանում զգալի ներդրում են ունեցել ԵՄ ղեկավարությունը և Գերմանիայի դաշնային կառավարությունը»,- գրել է նա։

news.am