ՀՀ վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին
https://parstoday.ir/hy/news/armenia-i231870-ՀՀ_վարչապետն_ընդունել_է_Ասորական_համաշխարհային_համաժողովի_նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 27, 2025 16:57 Asia/Tehran
  •  ՀՀ  վարչապետն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասորական համաշխարհային համաժողովի նախագահ Ջորջ Մարկուսին:

 ՀՀ վարչապետը ողջունել է Երևանում Ասորական համաշխարհային համաժողովի անցկացումը և ընդգծել, որ ասորական համայնքը Հայաստանի հասարակության կարևորագույն մասն է, այն լիարժեք ինտեգրված է երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ասորական համայնքը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում՝ ինքնության պահպանման, իրավունքների լիարժեք պաշտպանության նպատակով:

Ջորջ Մարկուսը շնորհակալություն է հայտնել Ասորական համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորության և ասորական համայնքի նկատմամբ մշտական ուշադրության համար:

Նա նշել է, որ կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել ասորիներ մի քանի տասնյակ երկրներից: 

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համաժողովում քննարկված թեմաներին: 

armenpress.am