Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը
(last modified Mon, 12 May 2025 08:21:29 GMT )
Մայիս 12, 2025 11:51 Asia/Tehran
  • Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը

Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակը, հայտնում է IADN-ը։

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանը «Akash» ԶՀՀ-ների առաջին մարտկոցն է ուղարկում Հայաստան։

Ինչպես գրում է New Indian Express պարբերականը, 2022 թվականին Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր է ստորագրել շուրջ 60 միլիարդ ռուփի (710 միլիոն դոլար) արժողությամբ «Akash» տեսակի 15 հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ և դարձել է առաջին օտարերկրյա պետությունը, որը գնել է այս հրթիռային համակարգը։

«Akash» համակարգը, որը մշակվել է Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից, «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և «օդ-երկիր» դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ՝ մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։

news.am