Այստեղ Երևանն է. և սա Հայաստանի և Իրանի մշակութային բարեկամության ձայնն է
Առաջին անգամ Երևան քաղաքի համար 35 դպրոցում կայացավ պարսկերենի` «Իրան և Հայաստան․ բարեկամության կամուրջ» խորագիրը կրող օլիմպիադան։ Միջոցառմանը մասնակցեցին 75 հայ աշակերտ, որոնք բացառիկ ոգևորությամբ ներկայացրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները պարսկերենի և պարսկական մշակույթի վերաբերյալ։
Այս գիտամշակութային միջոցառումը կազմակերպվել և իրականացվել է ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Սաադի հիմնադրամի և թիվ 35 դպրոցի համագործակցությամբ:
Օլիմպիադայի հիմնական նպատակը ոչ միայն մրցակցությունն էր, այլև այն սերնդի մոտիվացիայի խթանումը, որը ձգտում է ավելի լավ հասկանալ պարսկերենը և խորապես ծանոթանալ իրանական մշակույթին:
Միջոցառման ընթացքում աշակերտները հանդես եկան թատերական ներկայացումներով, արտասանություններով և գրավոր քննությունով` ցուցադրելով իրենց լեզվական ու մշակութային հմտությունները: Օլիմպիադայի ողջ ընթացքը պարուրված էր ժպիտների, ոգևորության և հաղթանակի հպարտության շնչով: