Հայաստանի գնած արևմտյան սպառազինության շուրջ 90%-ն օգտագործման ենթակա չէ. Կարապետյան
Սպառազինության մոտ 90%-ը, որը Հայաստանը ձեռք է բերել արևմտյան երկրներից, օգտագործման ենթակա չէ, այդ թվում՝ տեխնիկական պատճառներով։ Մոսկվայում «Հայաստանի ներքին իրավիճակը և դրա ազդեցությունը երկրի միջազգային քաղաքականության վրա» ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
«Իմ տեղեկություններով` այն ամենը, ինչ նրանք (իշխանությունները. խմբ.) գնել են, չեմ ուզում նշել երկրները, որպեսզի չնեղացնեմ նրանց, մոտ 90%-ը տարբեր պատճառներով ենթակա չէ օգտագործման։ Որոշները օգտագործման ենթակա չեն տեխնիկական պատճառներով: Գնել են հրետանային հրանոթ, իսկ դրանց համար արկեր՝ ոչ, քանի որ այնտեղ այլ չափանիշներ են», - ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ արևմտյան արկերի օգտագործումը շատ ավելի թանկ կարժենա, քան ռուսականները, իսկ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ նման ծախսերի։
Հայաստանը պաշտպանական ոլորտում ակտիվ համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի հետ։ Երևանը սկսել է Փարիզից ռազմական օգնություն ստանալ 2023 թվականին։ Անցած տարվա փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և նրա ֆրանսիացի գործընկեր Սեբաստիան Լեկորնյուն Երևանում կայացած հանդիպման ժամանակ նախանշեցին պաշտպանական համագործակցության նոր ուղղությունները:
Sputnik