Մեկնաբանություն. Հայաստանը BRICS-ի ճանապարհին. Ռազմավարական շրջադարձ Երեւանի արտաքին քաղաքականության մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i233030-Մեկնաբանություն._Հայաստանը_brics_ի_ճանապարհին._Ռազմավարական_շրջադարձ_Երեւանի_արտաքին_քաղաքականության_մեջ
Հայաստանի մերձեցումը BRICS-ին այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ էական շրջադարձի նշան է և անցումային գլոբալ կարգում Երևանի աշխարհաքաղաքական դիրքը վերաիմաստավորելու փորձ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2025 08:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Հայաստանը BRICS-ի ճանապարհին. Ռազմավարական շրջադարձ Երեւանի արտաքին քաղաքականության մեջ

Հայաստանի մերձեցումը BRICS-ին այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ էական շրջադարձի նշան է և անցումային գլոբալ կարգում Երևանի աշխարհաքաղաքական դիրքը վերաիմաստավորելու փորձ։

 Մի իրավիճակում, երբ արևմտյան կողմնորոշում ունեցող ավանդական կառույցները չեն կարողացել ապահովել փոքր երկրների համար կայուն և զարգացող անվտանգություն, աճում է BRICS-ի նման ձևավորվող ինստիտուտներին ձգտելու ցանկությունը: Հայաստանը, որը տարիներ շարունակ տատանվել է Արևմուտքի և Ռուսաստանի երկու բևեռների միջև, այժմ ձգտում է տեղ գտնել բազմաբևեռ և հավասարակշռված կարգում։

Հայաստանի պատմական նախադրյալը և աշխարհաքաղաքական դիրքը

Հայաստանը, որը 1991 թվականի անկախացումից ի վեր մշտապես ազդվել է տարածաշրջանային և համաշխարհային տերությունների մրցակցությունից, իր ուրույն տեղն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարևանությունը, Արևմուտքի հետ ուղիղ սահմանի բացակայությունը և Գյումրիում ռուսական ռազմակայանի առկայությունը այս երկիրը դարձրել են ռազմավարական կետ: 

Մի կողմից Մոսկվայի հետ անվտանգության կապերը, մյուս կողմից՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ փոխգործակցելու ջանքերը երկակի քաղաքականություն են ստեղծել։ Սակայն ղարաբաղյան պատերազմից հետո զարգացումները և վերջին իրադարձություններում Ռուսաստանի դերակատարությունից դժգոհությունը ստիպեցին պաշտոնական Երևանին աստիճանաբար վերանայել իր արտաքին քաղաքականությունը։

ԲՐԻԿՍ․ այլընտրանքային կառույց արևմտյանացման համար 

BRICS դաշինքը, այնպիսի ազդեցիկ երկրների անդամակցությամբ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, այսօր հանդիսանում է միջազգային կարգի վերարտադրման գործում նորահայտ դերակատարներից մեկը: Տնտեսական անկախության, դոլարից կախվածությունը նվազեցնելու և գլոբալ իշխանության արդար բաշխման նրա նպատակները նրան դարձրել են այլընտրանք արևմտյան ուղղվածություն ունեցող այնպիսի հաստատությունների համար, ինչպիսիք են Համաշխարհային բանկը կամ Արժույթի միջազգային հիմնադրամը: BRICS-ի ընդլայնումը այնպիսի գործիքներով, ինչպիսիք են միասնական արժույթը կամ զարգացման բանկը, դիտվում է որպես սպառնալիք ԱՄՆ-ի առանցքայնությամբ լիբերալ կարգի համար:

Այս համատեքստում ԲՐԻԿՍ-ի հետ փոխգործակցելու Հայաստանի պատրաստակամությունը սոսկ խորհրդանշական քայլ չէ, այլ ավելի շուտ համաշխարհային կարգի և զարգացման ապագա ուղու հարցում այս երկրի ռազմավարական գնահատականի փոփոխության նշան:

BRICS-ին մոտենալու Հայաստանի դրդապատճառները

Արևմուտքի կողմից Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու ձախողումը, հատկապես ղարաբաղյան ճգնաժամում, և Ռուսաստանի աջակցության արդյունավետության վերաբերյալ կասկածները ստիպել են պաշտոնական Երևանին դիմել արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը: Միևնույն ժամանակ, BRICS-ը գրավիչ է դարձել Հայաստանի համար՝ որպես Չինաստանի և Հնդկաստանի նման զարգացող տնտեսություններից ներդրումներ, տեխնոլոգիաներ և էներգիա ներգրավելու հարթակ: Ավելին, ԲՐԻԿՍ-ին անդամակցելը կարող է նաև մեծացնել Երևանի սակարկության հնարավորությունները՝ Արևմուտքի ճնշմանը հանդիպելիս:

Հայաստանին նկատառումները և սպասվող սահմանափակումները

Չնայած առավելություններին, Երևանի ռազմավարական շրջադարձի համար կան նաև զգալի խոչընդոտներ։ Եվրամիության և Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունից կախվածությունը, Արևմուտքի քաղաքական արձագանքի և պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունները և Կովկասում Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ հայկական որոշ վերնախավերի թերահավատությունը զսպող գործոններ են: Նաև ներքին զարգացումները և Հայաստանում կառավարման ինստիտուտների փխրունությունը կարող են մարտահրավերներ լինել այս ուղղությամբ որոշումների կայացման գործընթացին:

ԲՐԻԿՍ-ի ուղղությամբ Հայաստանի շրջադարձի տարածաշրջանային և միջազգային հետևանքները

Հայաստանի անդամակցումը BRICS-ին կարող է հանգեցնել Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության վերադասավորմանը։ Նման զարգացումը մի կողմից կարող է ավելի ռազմավարական համագործակցության ճանապարհ հարթել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, իսկ մյուս կողմից՝ ազդել Թուրքիայի հետ այս երկրի հարաբերությունների վրա, երկիր, որը, չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, պրագմատիկ հայացք ունի Արևելքի նկատմամբ։

Միջազգային մակարդակում արևմտյան կողմնորոշման պատմություն ունեցող քրիստոնյա երկրի անդամակցությունը BRICS-ին կարևոր ուղերձ է լինել Եվրոպայում այս կառույցի ազդեցության վերաբերյալ: Նման մոդելը կարող է ճանապարհ հարթել արևմտյան ավանդական ինստիտուտների անգործությունից հիասթափված այլ երկրների միանալու համար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հակումը դեպի BRICS պետք է դիտարկել որպես այդ երկրի արտաքին քաղաքականության կառուցվածքային փոփոխությունների նշան։ Թեև այդ ուղին հղի է մարտահրավերներով, սակայն այս ուղու ընտրությունը կարող է Երևանի համար մեծացնել իր ռազմավարական անկախությունը և ավելի ակտիվ դեր խաղալ ձևավորվող համաշխարհային կարգերում:

 

Աղբյուր՝ Tasnim լրատվական գործակալություն