Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է ընթանում
Մայիս 26, 2025 13:40 Asia/Tehran
Հավաքվածները դժգոհ են Հարավային Կովկասի գործընթացներին ԵՄ միջամտությունից՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի Երևան կատարած այցի ֆոնին:
«Միասին» շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցները պաստառներ են բերել՝ «Ձեր դեմոկրատիայով գնացեք G7-ի մոտ», «Կիլիկիա 1921, Պրահա 2022, Արցախ 2023՝ բոլորը Ֆրանսիայի շնորհիվ» գրություններով:
«2022–ին, երբ Պրահայում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, Ֆրանսիան, լինելով մեզ բարեկամ, ոչինչ չառաջարկեց, որ գոնե Արցախի կարգավիճակի հարցը վերջանական չփակվեր:Եվ ի՞նչ շահ ունեն եվրոպացիները այստեղ՝ Իրանի հետ սահմանին, մի երկրում, որ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է»,–լրագրողների հետ զրույցում ասաց «Լույս» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։