Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն․ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i233036-Հայաստանի_և_Ադրբեջանի_միջև_չի_լինելու_պատերազմ_լինելու_է_խաղաղություն_Փաշինյան
Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Այսօր «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 26, 2025 10:21 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն․ Փաշինյան

Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Այսօր «Երևանյան երկխոսություն- 2025» միջազգային 2-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլնի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն, և դա շատ միանշանակ է ինձ համար»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանը վճռական է տրամադրված և հանձնառու է խաղաղության օրակարգին։ Հայաստանը պատրաստ է շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ հասնելու խաղաղության պայմանագրի և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրուկ կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը։
Փաշինյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն առաջարկները, որը Երևանն արել է Բաքվին՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման համար։
Վարչապետը նաև խոսեց այն մասին, որ Ադրբեջանի կողմից պարբերաբար խոսվում է «արևմտյան Ադրբեջանի» մասին և շեշտեց, որ չկա ու չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ընդգծեց՝ «արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի արևմտյան շրջաններն են, և այդ տարածքից դուրս չի կարող լինել։
«Դրա քննարկումը մեզ համար բացառված է, և ես կարծում եմ, որ դա իրավաչափ դիրքորոշում է»,- ասաց Փաշինյանը։
 
Sputnik