Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է առաջին Հանրապետության օրը
(last modified Wed, 28 May 2025 06:24:05 GMT )
Մայիս 28, 2025 09:54 Asia/Tehran
  • Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է առաջին Հանրապետության օրը

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում կարողացավ ստեղծել պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները.  ընտրեց խորհրդարան, որի առաջին նախագահը դարձավ Ավետիք Սահակյանը, ձևավորեց կառավարություն՝ առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը մտավ բոլշևիկյան 11-րդ Կարմիր բանակը:

1992թ.-ից, երբ Հայաստանը կրկին անկախություն ստացավ, մայիսի 28-ը սկսվեց պաշտոնապես նշվել որպես առաջին Հանրապետության օր:

1968-1978 թվականներին Սարդարապատում կառուցվեց հուշահամալիր, որը նվիրված է 1918թ. մայիսի 22-28-ին Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Հուշահամալիրի բացումը կայացավ հերոսամարտի հիսնամյա տարեդարձի օրը:

Ճիշտ ճակատամարտի տեղում է կառուցվել հուշահամալիրը: Այն բացառիկ է մոտիվների յուրահատուկ զուգակցմամբ: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը: Այն կատարված է նրբին արտիստականությամբ: Ստեղծագործաբար իմաստավորված է ամեն մի գծիկը, ամեն մի մանրամասնը: Անկրկնելի են թևավոր ցուլերը և վեհասքանչ հաղթական զանգերը: «Զանգակատունը» (35 մ բարձրությամբ) հանդիսանում է համալիրի հորինվածքի դոմինանտը:

news.am