Մեկնաբանություն. Իրանի աշխարհաքաղաքական դերը Հայաստանի Սյունիքի մարզում
https://parstoday.ir/hy/news/armenia-i233132-Մեկնաբանություն._Իրանի_աշխարհաքաղաքական_դերը_Հայաստանի_Սյունիքի_մարզում
Սյունիքի մարզը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին գտնվելու իր ռազմավարական դիրքի բերումով  Հարավային Կովկասում դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետ։ 2020 թվականին Ղարաբաղյան  երկրորդ  պատերազմից հետո տարածաշրջանային կառուցվածքում տեղի ունեցան նոր զարգացումներ, որոնք մեծացրին այս մարզի կարևորությունը որպես Իրանը՝ Հայաստանին, Վրաստանին և Եվրասիական տարածաշրջանն կապող կետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 28, 2025 15:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի աշխարհաքաղաքական դերը Հայաստանի Սյունիքի մարզում

Սյունիքի մարզը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանին գտնվելու իր ռազմավարական դիրքի բերումով  Հարավային Կովկասում դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետ։ 2020 թվականին Ղարաբաղյան  երկրորդ  պատերազմից հետո տարածաշրջանային կառուցվածքում տեղի ունեցան նոր զարգացումներ, որոնք մեծացրին այս մարզի կարևորությունը որպես Իրանը՝ Հայաստանին, Վրաստանին և Եվրասիական տարածաշրջանն կապող կետ։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր դերակատարություն ունի տարածաշրջանի սահմանների կայունության և անվտանգության պահպանման գործում և փորձում է կանխել աշխարհաքաղաքական քարտեզում ցանկացած անկայուն փոփոխություն։

Իրանի անսասան աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Իրանը միանշանակ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ցանկացած փորձ համարում է իր կարմիր գիծը: Այս միջանցքը, որը կարող է Հայաստանը բաժանել երկու մասի և ուղիղ ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև, Թեհրանի կողմից համարվում է լուրջ սպառնալիք Իրանի հյուսիսարևմտյան սահմանների կայունության և երկրի ազգային անվտանգության համար: Այդ պատճառով իրանցի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են Հայաստանի ազգային ինքնիշխանությունը հարգելու և տարածաշրջանային համաձայնագրերին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Իրանի դիվանագիտական ​​և դաշտային ներկայության ամրապնդումը Սյունիքում

Իրանը Սյունիքի մարզկենտրոն՝ Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելով ընդլայնել է իր դիվանագիտական ​​ներկայությունն այս զգայուն տարածաշրջանում:  Այս քայլը ոչ միայն ամրապնդում է երկկողմ հարաբերությունները, այլև արտացոլում է Թեհրանի դաշտային դիվանագիտության քաղաքականությունը՝ Թուրքիայի և սիոնիստական ​​ռեժիմի նման տարածաշրջանային մրցակիցների ազդեցությանը դիմակայելու համար: Իրանցի պաշտոնյաների հաճախակի այցելությունները  Սյունիքի մարզ վկայում են ուղղակի փոխգործակցությունը պահպանելու և  տարածաշրջանային համագործակցությունը մեծացնելու Թեհրանի ջանադրության մասին։

Ենթակառուցվածքային և տնտեսական այլընտրանքների ստեղծում

Տնտեսական տեսանկյունից Իրանը համատեղ նախագծեր առաջարկելով տրանսպորտի, էներգետիկայի և սահմանային շուկաների զարգացման ոլորտներում,ձգտում է նվազեցնել Հայաստանի կախվածությունը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերահսկվող երթուղիներից: Այլընտրանքային մայրուղիների ու էլեկտրահաղորդման գծերի կառուցումը և համատեղ սահմաններում առևտրային համագործակցությունը Թեհրանի ռազմավարության  մի մասն է՝  Հայաստանի աշխարհաքաղաքական անկախությունն ամրապնդելու և տարածաշրջանային քարտեզի փոփոխության պարտադրումը կանխելու համար: Այս միջոցառումները նաև ուղղված են Իրանի և Եվրասիական տարածաշրջանի միջև տրանսպորտային կարողությունների և հաղորդակցության ավելացմանը:

Տարածաշրջանային արձագանքներ՝ Սյունիքում Իրանի դերակատարությանը

Բաքուն և Անկարան մեծ զգայունությամբ են հետևում Իրանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը և Զանգեզուրի միջանցքին դեմ լինելու վերաբերյալ նրա հստակ ուղերձներին: Անկարային մտահոգում է այն հարցը, որ Թեհրան-Երևան համագործակցությունը և այլընտրանքային ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը կսահմանափակեն Թուրքիայի ռազմավարական ազդեցությունը Կովկասում:

Մյուս կողմից, չնայած Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանմանը, Ադրբեջանը ոչ պաշտոնական և լրատվական շրջանակներում  Իրանին մեղադրում է Հայաստանին գաղտնի աջակցություն ցուցաբերելու մեջ։ Բաքվի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները Թեհրանին ներկայացնում են որպես 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի և տարանցիկ նախագծերի դրույթների իրականացման հիմնական խոչընդոտ: Բացի այդ, Կապանում Իրանի հյուպատոսության գործունեությունը և Թեհրանի մշակութային-տնտեսական ներկայությունը Սյունիքի մարզում լուրջ մտահոգության առարկա են դարձել Բաքվի համար:

Իրանի քաղաքականությունը Սյունիքի մարզում կարելի է համարել ակտիվ դիվանագիտության, տնտեսական ներդրումների և անվտանգության ոլորտում համագործակցության խելացի համադրություն, որն ուղղված է տարածաշրջանային կայունության պահպանմանը, աշխարհաքաղաքական ազդեցության մեծացմանը և Հարավային Կովկասում մրցակից նախագծերին դիմակայելուն: Իրանի այս դերակատարությանը Թուրքիայի և Ադրբեջանի արձագանքները՝  ռազմավարական մրցակցության, աշխարհաքաղաքական մտահոգությունների և մեդիա գործիքների օգտագործման համադրություն են, որոնք, առերևույթ տնտեսական համագործակցության հետ մեկտեղ, փորձում են նվազեցնել Իրանի դիրքը այս զգայուն տարածաշրջանում և պահպանել առավելությունը Կովկասի բարդ խաղում: