Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք
https://parstoday.ir/hy/news/armenia-i233206-Ուրախալի_է_տեսնել_Հայաստանի_առաջնորդող_դերը_տարածաշրջանային_դիվանագիտության_ասպարեզում._Ջոշուա_Հաք
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հանդիպել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2025 14:24 Asia/Tehran
  • Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հանդիպել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ 

«Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո Ջոշուա Հաքի խոսքերը փոխանցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Ջոշուա Հաքը մայիսի 29-ին Երևանում հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։