Իրանը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Մեհդի Սոբհանին այսօր հունիսի 11-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Երևանի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի վճռականությունը։
ISNA-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային Ժողովում մտերմիկ մթնոլորտում անցկացված հանդիպումը հնարավորություն էր վերանայելու երկու երկրների միջև քաղաքական, խորհրդարանական և տարածաշրջանային հարաբերությունները։
Ողջունելով այս հանդիպումը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները համարելով Իրանի և Հայաստանի միջև պատմական և բարեկամական հարաբերությունների նշան , ասել է․
«Խորհրդարանական հարաբերությունները հարմար հարթակ են երկկողմ համագործակցության խորացման և տարածաշրջանային փոխգործակցության ամրապնդման համար»։

Շարունակելով զրույցը՝ Իրանի դեսպանը, գոհունակություն հայտնելով առկա փոխգործակցությունների կապակցությամբ, ընդգծել է Հայաստանի հետ համակողմանի հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը։
«Իրանը պատրաստ է բոլոր մակարդակներում,մասնավորապես՝ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը», հավելել է դեսապանը։
Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանային կայունության և անվտանգության պահպանման, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։