Պետք է լրջորեն քննարկել ՀՀ–ում ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը․ Սիմոնյան
Լրջորեն պետք է քննարկենք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այ մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսակը բավարար չհամարեց Հայաստանում ռուսական մի շարք հաղորդումների հեռարձակման արգելքը։
«Այդ մանկուրտների, կապիկների ծրագրերը վաղուց փակված են ՀՀ-ում, իրենց մուտքը ՀՀ փակված է, բայց եթե պետական ալիքները իրենց թույլ են տալիս խառնվել ՀՀ ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»,- շարունակեց Սիմոյանը։
Անդրադառնալով ՀՀ-ում վերջին իրադարձությունների, այդ թվում՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունների շուրջ ՌԴ Պետդումայի պատգամավորների կողմից հնչող արձագանքներին, որ Կարապետյանին ազատազրկելն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա, Սիմոնյանը հեգնանքով ասաց.
«Երևի իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել ու տպավորություն է եղել, որ իրոք հարվածում է հայ-ռուսական հարաբերություններին, և իրոք` իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»։
Ալեն Սիմոնյանը կոշտ արձագանքեց նաև ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի` ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչների հայտարարություններին։
Sputnik