Վեճ Երևանում․Փաշինյանի պնդումը Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ
(last modified Tue, 08 Jul 2025 13:20:04 GMT )
Հուլիս 08, 2025 16:50 Asia/Tehran
  •  Վեճ Երևանում․Փաշինյանի պնդումը Հայաստանի Սահմանադրության փոփոխության  վերաբերյալ

Հայաստանի  Սահմանադրության ընդունման 30-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․-«Անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն Հայաստանում առկա է»:

Այս հայտարարությունն արվել է  Երևանի օպերայի թատրոնում  առանց լրագրողների ներկայության կայացած միջոցառման ժամանակ։

Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը,  Փաշինյանն իր ուղերձում ասել է. «Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը պետք է ունենա կոնկրետ նպատակ, որը պետք է արտահայտի այն իրողությունը, որ այսօր արդեն ՀՀ-ում առկա է: Այդ իրողությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն ասում է՝ հայրենիքը և պետությունն այլևս նույնական են, բայց ի տարբերություն մեր նախորդ ամբողջ շրջանի, հազարամյակների պատմության, մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ, և այդ ուղերձի առարկայական արտահայտությունը պետք է լինի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընդունված նոր Սահմանադրությունը: Եվ այդ Սահմանադրությունը պետք է ասի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես Հայաստանի Հանրապետությունը»

Նա կասկածի տակ դնելով նախորդ սահմանադրական օրենքները հստակեցրել է․-«Մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ: Առնվազն սա հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»։

Վարչապետի առաջարկն արծարծվում  է այն դեպքում, երբ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հանել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ դրույթները, այն համարելով  նախապայման՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ 

Միջոցառման ժամանակ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս ընդգծել է,որ Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ։ Այն պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող, հանրային և պետական կյանքի կազմակերպման փոփոխություններին արձագանքելու ունակ կենդանի փաստաթուղթ։ Այդ կարողությունն է, որ թույլ է տալիս պահպանել Սահմանադրության շարունակականությունը՝ առանց կորցնելու դրա հիմնարար արժեքները։

Մյուս կողմից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և կառավարության քննադատ Էդմոն Մարուքյանը Փաշինյանին մեղադրեց արտաքին ճնշմանը ենթարկվելու և Սահմանադրությունը խախտելու համար և պահանջեց պահպանել ուժերի հավասարակշռության սկզբունքները։