ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i234490-ՀՀ_նախագահը_ստորագրել_է_ՀԷՑ_ի_պետականացման_հնարավորություն_տվող_օրենքը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2025 05:22 Asia/Tehran
  • ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«ՀՀ նախագահը ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը»,–նշված է փաստաթղթում։
Հիշեցնենք\` ՀՀ Ազգային ժողովն հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Sputnik