Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում՝ հուլիսի 10-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i234500-Փաշինյանն_ու_Ալիևը_կհանդիպեն_Աբու_Դաբիում_հուլիսի_10_ին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին կանցկացնեն հերթական հանդիպումը Աբու Դաբիում։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2025 08:11 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Աբու Դաբիում՝ հուլիսի 10-ին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին կանցկացնեն հերթական հանդիպումը Աբու Դաբիում։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը հուլիսի 9-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցով։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում հուլիսի 10-ին Աբու Դաբիում երկկողմ հանդիպում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև», – ասված է կառավարության հաղորդագրությունում։

Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին մայիսին, Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպումը Աբու Դաբիում դիտարկվում է որպես հերթական քայլ տարածաշրջանային խաղաղության հաստատման գործընթացում։