Աննախադեպ քաղաքական լարվածություն Հայաստանում․ Ի՞նչ է կատարվում Երևանում
(last modified Wed, 09 Jul 2025 13:28:17 GMT )
Հուլիս 09, 2025 16:58 Asia/Tehran
  • Աննախադեպ քաղաքական լարվածություն Հայաստանում․ Ի՞նչ է կատարվում Երևանում

Հայաստանի կառավարության և եկեղեցու միջև լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի՝ բևեռացնելով երկրի քաղաքական մթնոլորտը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում արած գրառման մեջ եկեղեցու առաջնորդներին մեղադրել է կոռուպցիայի, դավաճանության և նույնիսկ պետական հեղաշրջման ծրագիր կազմելու մեջ։

Defapress կայքի փոխանցմամբ՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ բարձրաստիճան եպիսկոպոսի ձերբակալությունից հետո հնչել են երկրի բոլոր եկեղեցիների զանգերը։ Նման բան տեղի է ունենում միայն ռազմական հարձակման ժամանակ։ Կառավարությունը ձերբակալված եպիսկոպոսին անվանել է «հանցավոր կրոնական օլիգարխիայի» մաս։

Աննախադեպ մեղադրանքներ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ 

Փաշինյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին մեղադրել է կուսակրոնության ուխտը խախտելու և ապօրինի երեխա ունենալու մեջ, սպառնալով իր պնդումներն ապացուցել համապատասխան փաստաթղթերով, եթե կաթողիկոսը հերքի դրանք։ Ի պատասխան՝ եկեղեցին հարձակումները որակել է որպես «հայերի ազգային ինքնության նկատմամբ վիրավորանք»։

Ճգնաժամ. Ղարաբաղի հարցից մինչև նախընտրական մրցակցություն 
Վեճի արմատները հասնում են  2020 թվականին Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությանը։ Պարտության մեջ եկեղեցին պատասխանատու համարեց Փաշինյանին։ Այժմ որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Միքայել Աջապահյանի և Սամվել Կարապետյանի   ձերբակալությունները փորձ են զսպելու ռուսական ազդեցությունը առաջիկա ընտրություններում։

Անորոշ քաղաքական ապագա 
Չնայած Փաշինյանի ժողովրդականության անկմանը, ընդդիմության կառուցվածքային և սոցիալական թուլությունը կարող է պահպանել իշխող կուսակցության բախտը։ Սակայն այս ճգնաժամի շարունակությունը լուրջ մարտահրավերներ կառաջացնի Հայաստանի ազգային կայունության համար։