ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i234566-ԱԳՆ_ն_մանրամասներ_է_ներկայացրել_Փաշինյան_Ալիև_հանդիպման_վերաբերյալ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2025 14:05 Asia/Tehran
  • ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Աբու Դաբիում կայացած հանդիպման վերաբերյալ։ 

 «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը. 

«2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում  (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: 

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները:

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ