«Սյունիքով ճանապարհի արտապատվիրակումը կոմերցիոն գործարք չէ, այլ ինքնիշխանության զիջում»,- փորձագետ
Բոլոր գործընթացները պատկերացնում ենք ինքիշխանության, իրավազորության շրջանակներում: Փաշինյանը այսպես է արձագանքեց՝ անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհը երրորդ կողմին արտապատվիրակելու մասին հնչած հարցին:
Որպես արտապատվիրակման օրինակ՝ նա նշեց Զվարթնոցն, հայկական Երկաթգիծը, որոնց կառավարումը հանձնված է երրորդ կողմին: «Սյունիքով ճանապարհի արտապատվիրակումը կոմերցիոն գործարք չէ, այլ ինքնիշխանության զիջում»,- կարծում են քաղաքագետները: Նրանց կարծիքով՝ Սյունիքով ճանապարհ կամ նույնն է, թե Զանգեզուրի միջանցքը բացելով՝ Իրանի կապն է կտրվում հյուսիսի հետ, մեր կապը խզվում Իրանի հետ, ի վերջո երկիրն է մասնատվում: Նաեւ զգուշացնում են ամերիկացիներին Իրանի քթի տակ տեղակայելու աշխարհաքաղաքական անկախատեսելի հետեւանքների մասին: