Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235494-Ադրբեջանական_զինուժը_կրակ_է_բացել_Սյունիքում_աշխատանքներ_կատարող_էքսկավատորի_ուղղությամբ
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2025 13:27 Asia/Tehran
  • Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։

Տվյալ տեղեկությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որը նշել է, որ կրակոցների հետևանքով տուժածներ չկան։  

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։  

Այս իրադարձությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնում երկու երկրի հարաբերություններում, հատկապես սահմանային գոտիներում, որտեղ այս տարի արդեն ոչ մի անգամ է գրանցվել նման դեպքեր։