Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը Սյունիքի անցակետի վերաբերյալ. փորձագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i235782-Հայաստանն_ընդունել_է_Ադրբեջանի_առաջարկը_Սյունիքի_անցակետի_վերաբերյալ._փորձագետ
Որքան գիտեմ՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը, որ Սյունիքի մուտքի և ելքի մոտ՝ ադրբեջանական կողմից, ադրբեջանական անցակետեր կտեղադրվեն, և բոլոր գործողությունները կիրականացնեն Ադրբեջանի մաքսային ծառայողները, որոնք, իբր, տվյալներ կհավաքեն և կփոխանցեն Հայաստանին։ Դրա մասին քաղաքագետ Ստեփան Դանիելյանն հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Օգոստոս 13, 2025 04:02 Asia/Tehran
  • Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը Սյունիքի անցակետի վերաբերյալ. փորձագետ

Որքան գիտեմ՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը, որ Սյունիքի մուտքի և ելքի մոտ՝ ադրբեջանական կողմից, ադրբեջանական անցակետեր կտեղադրվեն, և բոլոր գործողությունները կիրականացնեն Ադրբեջանի մաքսային ծառայողները, որոնք, իբր, տվյալներ կհավաքեն և կփոխանցեն Հայաստանին։ Դրա մասին քաղաքագետ Ստեփան Դանիելյանն հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Նա պարզաբանել է, որ ըստ այդ տվյալների՝ հայ մաքսային ծառայողները այնտեղ որևէ գործողություն չեն ձեռնարկելու։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը որևէ վերահսկողություն չի իրականացնելու, որևէ գործողություն չի ձեռնարկելու Հայաստանի տարածքի այդ մասով անցնող ադրբեջանցիների դեմ։

«Դա նշանակում է, որ գործնականում այդ տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանություն չի լինի։ Ընդ որում, Հայաստանի իշխանությունները հավատացնում են, թե երկրի ինքնիշխանությունը պահպանվում է»,- հավելել է փորձագետը։

Նա չի բացառել, որ այդ տարածքում կծառայեն մասնավոր անվտանգության ընկերություններ՝ զինված անձինք ԱՄՆ-ից կամ այլ երկրներից, որոնց մեծ մասը հատուկ ծառայությունների աշխատակիցներ կլինեն։