Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով. Օսկանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i235784-Դուք_վարձակալությամբ_տալիս_եք_ձեր_ինքնիշխանության_մի_մասը_առնվազն_երկու_սերունդով._Օսկանյան
Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Օգոստոս 13, 2025 04:19 Asia/Tehran
  • Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով. Օսկանյան

Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և առանց նույնիսկ տարրական իրավունքի ստուգելու, թե ինչ է անցնում, դուք զիջում եք ձեր ինքնիշխանությունը։ Ոչ մի քաղաքական հնարք չի կարող փոխել այս իրականությունը։

Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերունդով։ Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է։

Հայտարարությունները, թե «Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուզում էր» և թե «սա չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը», վիրավորանք են հայ ժողովրդի բանականությանը։ Պետականության ոչ մի լուրջ ընկալման մեջ հնարավոր չէ, որ օտար երկրին՝ նրա պայմաններով, տրվի անխոչընդոտ անցում քո տարածքով և դա համարվի ինքնիշխանության պահպանում։