Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հակասում է տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ Երևանի անվտանգության պարտավորություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i235794
Քննադատների կարծիքով՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը հակասում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի անվտանգության պարտավորություններին։
(last modified 2025-08-13T07:09:28+00:00 )
Օգոստոս 13, 2025 10:39 Asia/Tehran
  • Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հակասում է տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ Երևանի անվտանգության պարտավորություններին

Քննադատների կարծիքով՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը հակասում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի անվտանգության պարտավորություններին։

ԻՌՆԱ-ն, հղում անելով ՏԱՍՍ գործակալությանը,  հաղորդում է, որ չնայած «Արծիվ գործընկեր 2025» խորագրով հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները սկսվել են հայկական խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակային ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի մասնակցությամբ, և, ինչպես հայտարարվել է, նպատակ ունեն բարելավել խաղաղապահ ուժերի համակարգումն ու պատրաստվածությունը, Հայաստանի քաղաքական մթնոլորտը դեռևս ազդված է Ադրբեջանի հետ վերջերս կնքված խաղաղության համաձայնագրից։
Որոշ փոձագետներ նշում են, որ մինչև օգոստոսի 20-ը շարունակվող զորավարժությունները վկայում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական համագործակցության աճի մասին։ Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանը, համաձայն Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի, պարտավորվել է Բաքվի հետ սահմանին չտեղակայել երրորդ կողմի ուժեր։ Այս կետն, ըստ վերլուծաբան Կարեն Բեքարյանի, հակասում է Ռուսաստանի և  ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի անվտանգության համաձայնագրերին և կարող է արդյունավետորեն խոչընդոտել Հայաստանի ավանդական դաշնակիցների ներկայությունը սահմանին։
Անդրադառնալով Միացյալ Նահանգների միջնորդությամբ 2020 թվականին կնքված մարդասիրական հրադադարի համաձայնագրի ձախողման փորձին՝ Բեքարյանը զգուշացնում է նոր համաձայնագրի իրականացման երաշխիքների բացակայության մասին և նույնիսկ կարծիք հայտնում, որ եթե Թրամփը ամրապնդի իր միջնորդի դիրքերը և ստանա Նոբելյան խաղաղության մրցանակ, տարածաշրջանային անվտանգության պատասխանատվությունը կհանձնի Վաշինգտոնի ռազմավարական դաշնակից Թուրքիային։
Խաղաղության համաձայնագիրը, որի   մանրամասները դեռևս անհասկանալի են, ներառում է նաև Մինսկի խմբի լուծարման համատեղ կոչ։ Սա այն գործընթացի մի մասն է, որն ուղեկցվել է Բաքվի կողմից Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և Ղարաբաղին վերաբերող կետերը հանելու ճնշումներով։ Չնայած Փաշինյանը մերժել է տարածքային պահանջները, նա խոսել է  նոր Սահմանադրության մշակման մասին։
Միացյալ Նահանգների հետ զորավարժությունների անցկացումը և սահմանին երրորդ կողմի ուժերի ներկայությունն արգելող համաձայնագրի ստորագրումը  լուրջ հարցեր են  առաջացրել Հայաստանի անվտանգության քաղաքականության ապագա ուղղության վերաբերյալ, որը, կարծես, բարդ իրավիճակում է՝ Ռուսաստանից իր ավանդական կախվածության և Արևմուտքի հետ համագործակցելու աճող միտման միջև։