ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին հրավիրել են Իրան
Օգոստոս 16, 2025 10:48 Asia/Tehran
Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանը ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Գրիգորյանը նշել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Լարիջանիի հետ։
«Ընդգծել եմ, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն եմ հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն»,– գրել է Արմեն Գրիգորյանը։
Հեռախոսազրույցի ընթացքում Լարիջանին հայտնել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են: