ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին հրավիրել են Իրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i235898-ՀՀ_Անվտանգության_խորհրդի_քարտուղարին_հրավիրել_են_Իրան
Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանը ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
(last modified 2026-04-29T14:21:15+00:00 )
Օգոստոս 16, 2025 10:48 Asia/Tehran
  • ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին հրավիրել են Իրան

Հայաստանի ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը Իրանը ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիից հրավեր է ստացել աշխատանքային այցով մեկնելու Իրան։ Այս մասին ԱԽ քարտուղարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Գրիգորյանը նշել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Լարիջանիի հետ։

«Ընդգծել եմ, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն եմ հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն»,– գրել է Արմեն Գրիգորյանը։

Հեռախոսազրույցի ընթացքում Լարիջանին հայտնել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են: