Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել. մանրամասներ
Օգոստոս 16, 2025 12:33 Asia/Tehran
Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։
Sputnik Արմենիան տվյալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։
«Այս առնչությամբ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրվելով` առաջխաղացում եղե՞լ է հենց «չեզոք» գոտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժվել մոտակա դիրքից։ Նաև խնդրել էինք հայտնել նոր տեղակայման կոորդինատները:
Գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նշված հարցերի վերաբերյալ արդեն հնչել է պաշտոնական մեկնաբանություն։