Նիկոլ Փաշինյանը բոլորից ներողություն է խնդրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i235964-Նիկոլ_Փաշինյանը_բոլորից_ներողություն_է_խնդրում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չէ, բայց բոլորից ներողություն է խնդրում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2025 03:53 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը բոլորից ներողություն է խնդրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չէ, բայց բոլորից ներողություն է խնդրում։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր գրառմամբ վարքագծի կանոն է խախտել։

«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն»,–գրել է նա։

Չնայած ներողությանը Փաշինյանը շարունակել է պնդել, որ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգևոր և բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը և այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իր կամքը անսասան են, որովհետև, ըստ նրա, դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգևոր անվտանգության համար։