Նպատակադրվել է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը մեծացնել 3 միլիարդ դոլարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i236014-Նպատակադրվել_է_Իրանի_և_Հայաստանի_միջև_առևտրի_ծավալը_մեծացնել_3_միլիարդ_դոլարով
Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը մեծացնելու և փոխանակումների ծավալը մինչև 3 միլիարդ դոլար բարձրացնելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2025 08:41 Asia/Tehran
  • Նպատակադրվել է Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը մեծացնել 3 միլիարդ դոլարով

Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը, Երևանում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը մեծացնելու և փոխանակումների ծավալը մինչև 3 միլիարդ դոլար բարձրացնելու անհրաժեշտությունը։

Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը, Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում, երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նպատակադրվել է Թեհրանի և Երևանի միջև փոխանակումների ծավալը բարձրացնել 3 միլիարդ դոլարի։

Աթաբաքի և Գեորգ Պապոյանի հանդիպման համատեղ առաջարկներից մեկը երկու կողմերի տեղակալների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն է՝ արդյունաբերության և առևտրի ոլորտներում փոխըմբռնումները արագացնելու և գործարքները հեշտացնելու նպատակով, առևտրի ծավալը 3 միլիարդ դոլարի բարձրացնելու համար։

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ բարիդրացիական հարաբերությունները և տեսնում է համագործակցության լայն հորիզոն՝ ինչպես պետական մակարդակում, այնպես էլ բիզնես համայնքների միջև։

Իրանի Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն այսօր առավոտյան նախագահի հետ մեկնել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի հետ համատեղ համագործակցության վերաբերյալ հանդիպմանը։