Արաղչի. Հայաստանը վստահեցնում է, որ իր տարածքից Իրանին որևէ սպառնալիք չի լինելու
Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո հայտարարեց. «Հայկական կողմը վստահեցրել է, որ երբեք թույլ չի տա, որ իր տարածքից Իրանին որևէ սպառնալիք լինի»։
ISNA-ի փոխանցմամբ՝ Արաղչին այսօրվա բանակցությունները որակել է որպես «լուրջ և ծավալուն» և ասել. «Երկու կողմերը մանրամասն քննարկումներ են ունեցել տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնիկաինժեներական նախագծերի իրականացման, ինչպես նաև մշակութային համագործակցության ոլորտներում՝ երկու ժողովուրդների միջև խորը ընդհանրությունների շնորհիվ»։
Նա հավելել է. «Տրանզիտի և այս հարցի հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմը մանրամասն բացատրություններ է տվել և ընդգծել, որ ծանոթ է Իրանի կարմիր գծերին և միշտ կպահպանի դրանք»։
Արտգործնախարարը նաև հայտարարել է մոտ ապագայում երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ մշակելու համաձայնության մասին։