ՀՀ—Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. ՏԿԵՆ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i236032-ՀՀ_Իրան_էլեկտրահաղորդման_նոր_գծի_կառուցման_աշխատանքներն_ավարտական_փուլում_են._ՏԿԵՆ_նախարար
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կստեղծի Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կրկնապատկել (ըստ ծրագրի՝ արտահանումը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ-խմբ.)։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2025 14:03 Asia/Tehran
  • ՀՀ—Իրան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. ՏԿԵՆ նախարար

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հավելելով, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կստեղծի Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները կրկնապատկել (ըստ ծրագրի՝ արտահանումը 350 ՄՎտ-ից կբարձրանա մինչև 1200 ՄՎտ-խմբ.)։

«Արդեն ավարտական փուլում են գտնվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Իրանն ու Հայաստանը շարունակում են աշխատանքն այս ծրագրի հաջող ավարտն ապահովելու ուղղությամբ»,– ասել է Խուդաթյանը։

Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ–ից Իրան այսօր էլ էլեկտրաէներգիա արտահանվում է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14–ի կառավարության նիստում Իրան–ՀՀ բարձրավոլտ գծի համար ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի ծրագրից 1 մլրդ 35 մլն դրամ կրճատվեց ու տրամադրվեց ՀՀ–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության ավելացման ծրագրին։