Փեզեշքյանի Հայաստան կատարած այցի ուղերձը. Իրանն ակտիվ ներկայություն ունի Կովկասի զարգացումներում
Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադ Ռեզա Դամավանդին ասում է, որ ԻԻՀ նախագահի այցը Հայաստան ցույց է տալիս, որ Իրանը հետևում է տարածաշրջանի զարգացումներին ոչ թե որպես «դիտորդ», այլ որպես տարածաշրջանային տերություն, և որ որևէ տեղաշարժ հնարավոր չէ առանց Իրանի ներկայության։
Դամավանդին նշում է․ «Փեզեշքյանի և Փաշինյանի հանդիպումը նախատեսված 20 րոպեից հասավ երկու ժամի, ինչը վկայում է, որ բանակցությունները նվիրված էին զգայուն հարցերի, այդ թվում՝ միջանցքի հնարավոր փոխանցմանը Ադրբեջանին և Իրանի մտահոգություններին սահմաններին երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ։
Վերլուծաբանը հավելել է. «Չնայած Հայաստանը երաշխիքներ է տվել, միջանցքի ապագայի վերաբերյալ դեռևս առկա են անորոշություններ»:
Նրա խոսքով՝ Իրանը հստակ ուղերձ է հղել տարածաշրջանային և միջտարածաշրջանային գործիչներին քաղաքական և անվտանգության մակարդակում առ այն, որ Կովկասը Իրանի քաղաքակրթական և պատմական ոլորտի մի մասն է, և Թեհրանը թույլ չի տա, որ իր կենսականորեն կարևոր ճանապարհները փակվեն։
Խոսելով տնտեսական ասպեկտի մասին, Դամավանդին ասել է. «Իրանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի առաստաղը դեռևս չի հասել մեկ միլիարդ դոլարի սկզբնական նպատակին, բայց ենթակառուցվածքների բարելավման, Թավրիզ-Նորդուզ մայրուղու ավարտի, երկրորդ սահմանային կամրջի կառուցման, տերմինալների կազմակերպման և մաքսային արգելքների վերացման շնորհիվ, փոխանակումները կարող են հասնել երեք միլիարդ դոլարի»:
Նա հավելել է, որ հարաբերությունները ամրապնդելու գործնական լուծումներից են համատեղ ներդրումները այնպիսի նախագծերում, ինչպիսիք են փոքր նավթավերամշակման գործարանը, Մուղրիի ազատ գոտին, ինչպես նաև համատեղ բանկի և չոր նավահանգստի ստեղծումը Իրանում։