ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236074-ՀՀ_ԱԳ_նախարարի_ուղերձը_Իրանի_ԱԳ_նախարարի_հետ_հանդիպման_վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հաղորդագրություն է հրապարակել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան կատարած այցի շրջանակում, իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2025 12:47 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հաղորդագրություն է հրապարակել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Երևան կատարած այցի շրջանակում, իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին։

Նա գրել է. «Ուրախ եմ, որ Իրանի նախագահի այցի ընթացքում հանդիպեցի և մտքեր փոխանակեցի իմ գործընկեր Արաղչիի հետ»։

Միրզոյանն ընդգծել է, որ երկու կողմերը համաձայնել են ամրապնդել և զարգացնել Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը՝ որպես հարևան երկրներ՝ բարեկամական և երկարատև հարաբերություններով, ինչպես նաև բարելավել հաղորդակցության մակարդակը երկրների ինքնիշխանության և իրավասության շրջանակներում։

Այս ուղերձն արտացոլում է երկու երկրների ցանկությունը՝ զարգացնել բարեկամական և ռազմավարական հարաբերություններ դիվանագիտական և երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում։