Հայաստանը հասկացել է, որ աշխարհը միայն Արևմուտքը չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i236296-Հայաստանը_հասկացել_է_որ_աշխարհը_միայն_Արևմուտքը_չէ
Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիարժեք անդամակցության հայտը նշանակում է, որ Հայաստանը հասկանում է՝ կան նաև ոչ արևմտյան բևեռներ և փորձում է նրանց հետ էլ հարաբերություններ խորացնել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։
(last modified 2025-08-27T04:16:59+00:00 )
Օգոստոս 27, 2025 07:46 Asia/Tehran
  • Հայաստանը հասկացել է, որ աշխարհը միայն Արևմուտքը չէ

Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) լիարժեք անդամակցության հայտը նշանակում է, որ Հայաստանը հասկանում է՝ կան նաև ոչ արևմտյան բևեռներ և փորձում է նրանց հետ էլ հարաբերություններ խորացնել: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Բենիամին Պողոսյանը։

ՀՀ արտգործնախարարությունը հուլիսի 3-ին հայտարարեց, որ Հայաստանը ցանկանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դիտորդ երկրի կարգավիճակը փոխարինել անդամ երկրի կարգավիճակով։
Փորձագիտական հանրությունն այս հայտարարությանը հակադարձեց հիշեցմամբ, որ այդ միջազգային կազմակերպությանն անդամակցում են նաև ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ, որոնց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրում է ոչ վստահելի լինելու և ՀՀ սահմանամերձ շրջաններ ադրբեջանական ներխուժմանը համարժեք չարձագանքելու մեջ։
Մինչդեռ գաղտնիք չէ, որ ՇՀԿ–ն քաղաքական, տնտեսական կառույց լինելուց զատ, իր կանոնակարգում նաև անվտանգության բաղադրիչ ունի։

 

 Sputnik․