Գնալու ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով. Փաշինյան
Սեպտեմբեր 20, 2025 11:31 Asia/Tehran
Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհով, որոնք փոխակերպման փուլում են։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա կառուցողական փոխակերպում է, և այս հենքի վրա Հայաստանը գնալու է Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրացնելու ճանապարհով»,– ասաց նա։
Փաշինյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու է ակտիվ մնալ։
Պիտակ