Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա. Պուտինը Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i237228-Ռուս_հայկական_հարաբերությունները_հիմնված_են_բարեկամության_վրա._Պուտինը_Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանի վարչապետին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
(last modified 2025-09-21T11:40:28+00:00 )
Սեպտեմբեր 21, 2025 15:10 Asia/Tehran
  • Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության վրա. Պուտինը Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայաստանի վարչապետին երկրի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակում ասվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա:

«Վստահ եմ, որ այդ հարաբերությունների հետագա զարգացումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Նա մաղթել է Փաշինյանին առողջություն և հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում։

Միխայիլ Միշուստինը նաև երկու երկրների փոխգործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել:

«Համոզված եմ, որ նոր խոստումնալից նախաձեռնությունների առաջխաղացմանն ուղղված գործնական համագործակցության ընդլայնումը, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին», - նշել է Միշուստինը: