Սրբուհի Գալյանն ընդունել է ԻԻՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i237378-Սրբուհի_Գալյանն_ընդունել_է_ԻԻՀ_արդարադատության_նախարարի_գլխավորած_պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել ԻԻՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը։
(last modified 2025-09-25T07:20:58+00:00 )
Սեպտեմբեր 25, 2025 10:50 Asia/Tehran
  • Սրբուհի Գալյանն ընդունել է ԻԻՀ  արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել ԻԻՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը։

Սրբուհի Գալյանը`  ողջունելով նախարար Ամին Հոսեյն Ռահիմիին, բարձր է  գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև մինչ այժմ իրականացված արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպմանն Ամին Հոսեյն Ռահիմին  նշել, որ իր կողմից բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող և իրականացվի երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները:

ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին ընդգծել է երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերին ու առկա խնդիրներին:

ԻԻՀ արդարադատության նախարարը նշել է, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին:
Արդարադատության ոլորտից զատ նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին և իրանցի գործարարների կողմից ներդրումային ոլորտին ու հիմնական խնդիրներին: Նախարարն անդրադարձել է նաև սնանկության ոլորտին և նշել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ:

Նախարարները ստորագրել են « ԻԻՀ և ՀՀ  արդարադատության նախարարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության խորացմանը։

 Սրբուհի Գալյանը  և  Ամին Հոսեյն Ռահիմին

 

ԻԻՀ և ՀՀ  արդարադատության նախարարներն

 

Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը պաշտոնական հրավեր է ստացել ԻԻՀ Ամին Հոսեյն Ռահիմիից՝ այցելելու Թեհրան: