Սրբուհի Գալյանն ընդունել է ԻԻՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել ԻԻՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը։
Սրբուհի Գալյանը` ողջունելով նախարար Ամին Հոսեյն Ռահիմիին, բարձր է գնահատել ՀՀ և ԻԻՀ միջև մինչ այժմ իրականացված արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպմանն Ամին Հոսեյն Ռահիմին նշել, որ իր կողմից բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող և իրականացվի երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները:
ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին ընդգծել է երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերին ու առկա խնդիրներին:

ԻԻՀ արդարադատության նախարարը նշել է, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին:
Արդարադատության ոլորտից զատ նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին և իրանցի գործարարների կողմից ներդրումային ոլորտին ու հիմնական խնդիրներին: Նախարարն անդրադարձել է նաև սնանկության ոլորտին և նշել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ:
Նախարարները ստորագրել են « ԻԻՀ և ՀՀ արդարադատության նախարարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության խորացմանը։


Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը պաշտոնական հրավեր է ստացել ԻԻՀ Ամին Հոսեյն Ռահիմիից՝ այցելելու Թեհրան: