Իրանական սննդի և մշակույթի փառատոն Կապանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i237518-Իրանական_սննդի_և_մշակույթի_փառատոն_Կապանում
Փառատոնի ընթացքում 30 տաղավարներում իրանցիները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, ազգային ուտեստներ, աղանդեր, ինչպես նաև երեխաների համար եղել են տաղավարներ նկարչությամբ, կավագործությամբ զբաղվելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2025 04:09 Asia/Tehran
  • Իրանական սննդի և մշակույթի փառատոն Կապանում

Փառատոնի ընթացքում 30 տաղավարներում իրանցիները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, ազգային ուտեստներ, աղանդեր, ինչպես նաև երեխաների համար եղել են տաղավարներ նկարչությամբ, կավագործությամբ զբաղվելու համար։

Կապանի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել Իրանի սննդի և մշակույթի փառատոնը։

Փառատոնի բացմանը ներկա են եղել Կապանի քաղաքապետարանի պաշտոնյաներ և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս պարոն Մորթեզա Աբեդինը:

Նշթնք, որ այս փառատոնը, որն անցկացվում է եղբայրական երկու պետությունների՝ Իրանի և Հայաստանի միջև մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ փառատոնը տեղի է ունեցել Կապանի բնակիչների ակտիվ մասնակցությամբ և հետաքրքրությամբ: Փառատոնը դեռ չավարտված` բոլոր ցուցադրված ապրանքները և ուտեստները վաճառվել են: Միջոցառմանը մասնակցած անհատներն էւ ընկերությունները շնորհակալություն են հայտնել քաղաքացիների ակտիվ մասնակցության համար եւ նշել են, որ պատրաստ են ավելի մեծ ներուժով նմանատիպ փառատոնների։