Հայաստանի կառավարությունը փորձել է արդարացնել Ղարաբաղյան պատերազմում պարտության մասին զեկույցի չհրապարակումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i237844-Հայաստանի_կառավարությունը_փորձել_է_արդարացնել_Ղարաբաղյան_պատերազմում_պարտության_մասին_զեկույցի_չհրապարակումը
Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցն ուղարկվել է գաղտնի փաստաթղթերի բաժին և կանխվել է դրա հրապարակումը և հանրությանն այն հասանելի չի լինի։
(last modified 2025-10-07T14:21:13+00:00 )
Հոկտեմբեր 07, 2025 17:51 Asia/Tehran
  • Հայաստանի կառավարությունը փորձել է արդարացնել Ղարաբաղյան պատերազմում պարտության մասին զեկույցի չհրապարակումը

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում պարտության պատճառների վերաբերյալ Հայաստանի Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցն ուղարկվել է գաղտնի փաստաթղթերի բաժին և կանխվել է դրա հրապարակումը և հանրությանն այն հասանելի չի լինի։

Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ կառավարության որոշումը կտրուկ արձագանք է ստացել ընդդիմության կողմից, որն այն համարում է քաղաքական ղեկավարության աղետալի ձախողման քողարկում: Նրանք պնդում են, որ դրանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խախտել է «ժողովրդի հետ անընդհատ հաղորդակցվելու» իր խոստումը և փորձում է քողարկել այս ձախողման  քաղաքական և ռազմական պատասխանատվությունը։

Կառավարությունը իր այդ քայլ արդարացրել է «ժամկետների անհամապատասխանության» և օրենքով սահմանված ժամկետի գերազանցման իրավական հիմնավորմամբ և հայտարարել -«Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի գաղտնի փաստաթղթերի բաժին»։

Ընդդիմությունը քննիչ հանձնաժողովը սկզբից համարել է «շոու», Փաշինյանին արդարացնելու և քննադատների վրա հարձակվելու համար, և կարծում է, որ ռազմական հրամանատարների ցուցմունքների հրապարակումը հստակ կբացահայտեր քաղաքական ղեկավարության ձախողումը պատերազմը կառավարելու գործում։