44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում
https://parstoday.ir/hy/news/armenia-i238996-44_օրյա_պшտերազմից_անցել_է_5_տարի_քաղաքացիները_Եռաբլուր_են_այցելում
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։
(last modified 2025-11-09T05:55:47+00:00 )
Նոյեմբեր 09, 2025 09:25 Asia/Tehran
  • 44-օրյա պшտերազմից անցել է 5 տարի․ քաղաքացիները Եռաբլուր են այցելում

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։

Մարտական գործողությունները, որոնք տևեցին 44 օր, ընդգրկեցին Արցախի մի շարք քաղաքներ և բնակավայրեր՝ ուղեկցվելով ծանր հրետակոծություններով և անօդաչու սարքերի կիրառմամբ։ Պատերազմի ընթացքում զոհեր եղան ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում։ Հոկտեմբերի և նոյեմբերի ամիսներին տեղի ունեցան առավել ինտենսիվ բախումներ Շուշիի, Հադրութի և հարակից գյուղերի ուղղություններով։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն, որով հաստատվեց հրադադարն ու զորքերի տեղակայման նոր գծերը։

Այսօր վաղ առավոտից սկսվել է մարդկանց հոսքը դեպի «Եռաբլուր» զիվորական պանթեոն։

https://tert.am/am/news/2025/11/09/artsakh-five/4249407