ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «3+3» ձևաչափով հանդիպման վերաբերյալ Բաքվի առաջարկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i240174-ՀՀ_ԱԳՆ_ն_արձագանքել_է_3_3_ձևաչափով_հանդիպման_վերաբերյալ_Բաքվի_առաջարկին
«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան Բաքվից ստացված հայտարարությունների։
(last modified 2025-12-09T07:22:51+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 10:52 Asia/Tehran
  • ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «3+3» ձևաչափով հանդիպման վերաբերյալ Բաքվի առաջարկին

«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան Բաքվից ստացված հայտարարությունների։

«Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա Հայաստանում։

Հիշեցնենք` Ռուսաստանն ակտիվ աջակցել է «3+3» ստեղծման ձևաչափին, որում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Վրաստանն առայժմ չի մասնակցում այս ձևաչափով աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ասել են, որ դուռը բաց է Թբիլիսիի համար։ Նախորդ երեք հանդիպումները կայացել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։