Ժողովրդավարություն, թե՞ աշխարհաքաղաքականություն․ Եվրոպայի շահերի հետքը Հայաստանի հավասարումներում
https://parstoday.ir/hy/news/armenia-i240460-Ժողովրդավարություն_թե_աշխարհաքաղաքականություն_Եվրոպայի_շահերի_հետքը_Հայաստանի_հավասարումներում
Եվրամիության պաշտոնական մուտքը Հայաստանի նախընտրական ոլորտ, այն էլ հատկացնելով 12 միլիոն եվրո «հիբրիդային պատերազմին» հակազդելու պատրվակով, ավելի շատ Հարավային Կովկասում Բրյուսելի աշխարհաքաղաքական շահերի հետապնդման հստակ նշան է, քան պարզապես ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված միջոցառում։
(last modified 2025-12-16T14:13:16+00:00 )
Դեկտեմբեր 16, 2025 17:37 Asia/Tehran
  • Ժողովրդավարություն, թե՞ աշխարհաքաղաքականություն․ Եվրոպայի շահերի հետքը Հայաստանի հավասարումներում

Եվրամիության պաշտոնական մուտքը Հայաստանի նախընտրական ոլորտ, այն էլ հատկացնելով 12 միլիոն եվրո «հիբրիդային պատերազմին» հակազդելու պատրվակով, ավելի շատ Հարավային Կովկասում Բրյուսելի աշխարհաքաղաքական շահերի հետապնդման հստակ նշան է, քան պարզապես ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված միջոցառում։

Ըստ Econews վերլուծական կայքի՝  Մոլդովայի և Ուկրաինայի նմանատիպ փորձը ցույց է տալիս, որ Եվրամիությունը հաճախ ժողովրդավարությունը վերածել է գործիքի՝ Ռուսաստանի շուրջ ուժերի հավասարակշռությունը ձևավորելու համար. օրինաչափություն, որն այժմ կրկնվում է նաև Հայաստանում։

Չնայած Երևանի պաշտոնյաները զգուշորեն են խոսում «հիբրիդային սպառնալիքների» մասին, սակայն եվրոպական կողմը բացահայտորեն Ռուսաստանին ներկայացնում է որպես այս աջակցության փաթեթի հիմնական թիրախ։ Այս հստակությունը ցույց է տալիս, որ Բրյուսելի հիմնական մտահոգությունը ընտրական գործընթացի առողջությունը չէ, այլ Մոսկվայի ազդեցության նվազեցումը՝ Ռուսաստանը Մերձավոր Արևելքին և Արևմտյան Ասիային կապող ամենազգայուն կետերից մեկում։ Այս համատեքստում Հայաստանը դիտվում է որպես «փափուկ խրամատ» Ռուսաստանին զսպելու ռազմավարության մեջ։

Ֆինանսական միջոցների հատկացումը, «գիտելիքների» փոխանցումը և նույնիսկ «ուժի կիրառման» վրա շեշտադրումը՝ ժողովրդավարությունը պաշտպանելու համար, ինչպես նշել են որոշ Հայաստանի պաշտոնյաներ, ցույց են տալիս, որ Եվրոպան ձգտում է ձևավորել այս երկրի ապագա քաղաքական իշխանության կառուցվածքը: Ընդդիմության բացասական արձագանքը և «բացահայտ միջամտության» քննադատությունը նույնպես հաստատում են այն ընկալումը, որ այս աջակցությունը անվճար և անաչառ չէ։

Փաստորեն, Եվրամիությունը, ընտրությունների նախօրեին քաղաքական ներդրումներ կատարելով, ձգտում է համապատասխանեցնել Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը իր սեփական շահերին՝ սկսած Երևանը Ռուսաստանի ուղեծրից հեռացնելուց մինչև Արևմուտքի ներկայության ամրապնդումը Հարավային Կովկասում: Նման պայմաններում ժողովրդավարությունը պաշտպանելու կարգախոսը համարվում է մրցակցություններով լի զգայուն տարածաշրջանում Եվրոպայի ռազմավարական շահերը առաջ մղելու օրինական քող, այլ ոչ թե վերջնական նպատակ: