TRIPP-ի տրամաբանությունն ընդհանրապես միջանցքային չէ. Սարգիս Խանդանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i241552-tripp_ի_տրամաբանությունն_ընդհանրապես_միջանցքային_չէ._Սարգիս_Խանդանյան
TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները:
(last modified 2026-01-14T10:46:06+00:00 )
Հունվար 14, 2026 14:16 Asia/Tehran
  • TRIPP-ի տրամաբանությունն ընդհանրապես միջանցքային չէ. Սարգիս Խանդանյան

TRIPP-ի շրջանակում անվտանգային բոլոր հարցերը լուծելու են հայ իրավապահները:

Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով տեղեկություններին, թե Ադրբեջանի պահանջով TRIPP-ի տարածքում հայ-սահմանապահների ներկայություն չի լինելու։

Սարգիս Խանդանյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք կբերվե՞ն նախատեսվող ճանապարհի վերաբերյալ:

«TRIPP զարգացման ընկերությունում երրորդ կողմերի ներգրավածությունը՝ լինեն մասնավոր թե պետական ընկերություններ, դրանց ներգրավվածության հարցերը որոշվելու են Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ է Ալիևն ասում, թե դա «Զանգեզուրի միջանցք» է, Խանդանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դա հարգալից չէ ԱՄՆ-ի նկատմամբ, որովհետև Հայաստանի այդ ստեղծվելիք ենթակառուցվածքը, նախագիծն ունի հստակ անուն, միջազգային լեգիտիմություն ունեցող անուն: Հորդորում եմ՝ մեր բոլոր գործընկերներին օգտագործել TRIPP անվանումը:

Իսկ տրամաբանությունը, ինչպես փաստաթուղթն է հաղորդում բոլորին՝ հարևաններին, հեռու բարեկամներին, հայաստանյան ընդդիմությանը, շահագրգիռ կողմերին, ընդհանրապես միջանցքային չէ»: