Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննություն են իրականացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i241582-Հայաստանի_և_Ադրբեջանի_ներկայացուցիչները_Երասխ_Սադարակ_երկաթուղային_հատվածի_համատեղ_զննություն_են_իրականացրել
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից 2026 թվականի հունվարի 15-ին իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։
(last modified 2026-01-15T14:51:46+00:00 )
Հունվար 15, 2026 18:21 Asia/Tehran
  •  Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննություն են իրականացրել

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից 2026 թվականի հունվարի 15-ին իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ընդգծելով, որ նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։