ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կասեցումը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ճգնաժամի նշան է
Ըստ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ամենբամյա զեկույցի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը կմնա սառեցված 2026 թվականին։ Այս որոշումն արտացոլում է Երևանի խորը կասկածները ռազմական դաշինքի արդյունավետության վերաբերյալ: Չնայած Հայաստանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել կառույցից դուրս գալու մասին, կազմակերպության հետ հարաբերությունները «անդարձելի կետի» հասած որակելը վկայում է հետխորհրդային անվտանգության կառուցվածքում լուրջ բացթողման մասին:
Հրապարակված գնահատականների համաձայն, Հավաքական անվտանգության պայմանագրի անարդյունավետությունը Հարավային Կովկասում ճգնաժամերին արձագանքելու և անդամների անվտանգության հետ կապված մտահոգություններին արձագանքելու անկարողությունը հիմք են հանդիսացել այս կասեցման շարունակման համար: Հիմնական սպառնալիքների սահմանման տարբերությունները՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից մինչև ծայրահեղականության և սահմանային անկայունության վտանգները, կազմակերպության առաքելությունն ու տեսլականը կանգնեցրել են ինքնության մարտահրավերի առջև: Բացի այդ, անդամների շրջանում վստահության անկումը և անվտանգության վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելիս անտեսված լինելու զգացումը թուլացրել են դաշինքի ներքին համախմբվածությունը:
Ըստ Tasnim լրատվական գործակալության, վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի հնարավոր դուրս գալը պարտադիր չէ, որ հանգեցնի ՀԱՊԿ-ի փլուզմանը, սակայն կարող է խորացնել կազմակերպության համակարգային ճգնաժամը և նվազեցնել դրա հեղինակությունը տարածաշրջանային մակարդակում: Որոշ փորձագետներ այս կառույցը համարում են քաղաքական համաձայնության և անդամների միջև հավատարմության դրսևորման խորհրդանիշ, այլ ոչ թե արդյունավետ անվտանգության կոալիցիա։ Կազմակերպություն, որը սահմանափակ գործնական դեր է խաղացել նույնիսկ խոշոր ճգնաժամերի պայմաններում։
Միևնույն ժամանակ, որոշ վերլուծություններ ընդգծում են Հայաստանի գործնական նկատառումները: Մատչելի զենքի, ռազմական պատրաստվածության և սահմանային համագործակցության անհրաժեշտությունը դեռևս խթան են կազմակերպության հետ հաղորդակցման ուղին պահպանելու համար: Այս տեսանկյունից անդամակցության կասեցումը կարող է դիտվել որպես մարտավարություն՝ ավելի շատ արտոնություններ ստանալու և քաղաքական մանևրելու տարածքը պահպանելու համար։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի օրինակը տարածաշրջանային անվտանգության կարգավորումների փխրունության խորհրդանիշ է և ՀԱՊԿ-ի առաքելությունը, դրա նկատմամվ վստահությունը և կառույցի աշխատանքը վերաիմաստավորելու անհրաժեշտության նշան. մի մարտահրավեր, որը այս դաշինքի ապագան դրել է ավելի ու ավելի անորոշ լույսի ներքո: