Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Վարդան Ոսկանյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i244978-Իրանը_մեղադրում_է_Բաքվին_իսրայելական_գործողություններին_ներգրավվածության_մեջ._Վարդան_Ոսկանյան
Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի վարչախմբի հասցեին, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
(last modified 2026-04-28T06:51:25+00:00 )
Ապրիլ 28, 2026 10:16 Asia/Tehran
  • Իրանը մեղադրում է Բաքվին՝ իսրայելական գործողություններին ներգրավվածության մեջ. Վարդան Ոսկանյան

Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի վարչախմբի հասցեին, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նա հայտարարել է, որ մասնագետների կարծիքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։ Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ երկրի օդանավակայանները և իրականացվել է իսրայելական ինքնաթիռների վառելիքի լիցքավորում։