Զանգեզուր. Տնտեսական միջանցք կամ անվտանգության խոչընդոտ Իրանի հյուսիսային սահմաններում
https://parstoday.ir/hy/news/armenia-i245094-Զանգեզուր._Տնտեսական_միջանցք_կամ_անվտանգության_խոչընդոտ_Իրանի_հյուսիսային_սահմաններում
Զանգեզուրի երկաթուղային ուղու նախագիծը Հարավային Կովկասում ներկայացվել է որպես տնտեսական նախագիծ, սակայն վերլուծաբաններն ընդգծում են, որ դա կարող է վերածվել ԱՄՆ-ի անվտանգության և նույնիսկ ռազմական ներկայության հարթակի՝ Իրանի սահմանների մոտ, ինչն ավելացնում է Թեհրանի ռազմավարական մտահոգությունները:
(last modified 2026-05-02T13:51:56+00:00 )
Մայիս 02, 2026 17:19 Asia/Tehran
  • Զանգեզուր. Տնտեսական միջանցք կամ անվտանգության խոչընդոտ Իրանի հյուսիսային սահմաններում

Զանգեզուրի երկաթուղային ուղու նախագիծը Հարավային Կովկասում ներկայացվել է որպես տնտեսական նախագիծ, սակայն վերլուծաբաններն ընդգծում են, որ դա կարող է վերածվել ԱՄՆ-ի անվտանգության և նույնիսկ ռազմական ներկայության հարթակի՝ Իրանի սահմանների մոտ, ինչն ավելացնում է Թեհրանի ռազմավարական մտահոգությունները:

Զեկույցների համաձայն, այս նախագիծը, որը կոչվում է «Թրամփի ուղի» և ներկայացվել է 2025 թ. օգոստոսին, ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության շրջանակներում, կառուցվածքային առումով նմանություններ ունի «Զանգեզուրի միջանցքի» հետ, սակայն հիմնական առավելությունը 74% բաժնետոմսով նրա հանձնումն է ամերիկյան ընկերությանը։ Սա, ըստ դիտորդների, նշանակում է Վաշինգտոնի տնտեսական և անվտանգության ազդեցությունն այս ուղու վրա։

Մասնագետները կարծում են, որ ԱՄՆ-ի ծովային բազաների տեղակայման փորձը մերձկասպյան երկիրներում ցույց է տվել, որ տնտեսական նախագծերը կարող են աստիճանաբար հանգեցնել ռազմական ներկայության: Այդ պատճառով առաջարկություններ են հնչում այս ուղուում ամերիկյան անվտանգության ընկերությունների հնարավոր տեղակայման մասին, ինչը կարող է հիմք ստեղծել Վաշինգտոնի ավելի լայն ներկայության համար Հայաստանում:

Այս միտումը, ըստ վերլուծաբանների, կարող է հանդիսանալ Իրանի ազգային անվտանգության համար հնարավոր սպառնալիք, քանի որ դա կարող է ազդեցություն ունենալ Իրանի ու Հայաստանի ռազմավարական սահմանում և մարտահրավեր նետել հյուսիս-հարավ միջանցքին:

Այս պայմաններում ընդգծվում է Իրանի կողմից ակտիվ մոտեցման ընդունման անհրաժեշտությունը, որն ընդգրկելու է դիվանագիտական և կանխարգելիչ գործիքի օգտագործումը՝ այս նոր սպառնալիքի ձևավորման կանխման համար։