Մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/armenia-i245154-Մեկնարկում_է_Հայաստան_Եվրամիություն_առաջին_գագաթնաժողովը
Երևանում մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։
(last modified 2026-05-05T07:36:54+00:00 )
Մայիս 05, 2026 11:02 Asia/Tehran
  • Մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը

Երևանում մեկնարկում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ նախագահի նստավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի դիմավորման պաշտոնական արարողությունը։ 

Դիմավորման արարողությունից հետո տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության քաղաքական ղեկավարության հետ, որից հետո կմեկնարկի գագաթնաժողովը։ 

Գագաթնաժողովի արդյունքներով տեղի կունենա մամուլի ասուլիս։