ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանել է` ինչպես քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i245794-ՀՀ_ՆԳՆ_ն_պարզաբանել_է_ինչպես_քվեարկել_եթե_անձնագրի_ժամկետը_լրացել_է
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է՝ կարե՞լի է արդյոք մասնակցել ընտրությանը, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը:
(last modified 2026-05-25T08:33:40+00:00 )
Մայիս 25, 2026 11:38 Asia/Tehran
  • ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանել է` ինչպես քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է՝ կարե՞լի է արդյոք մասնակցել ընտրությանը, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը:

Նա նշել է, որ այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո չի անցել 6 ամիս, կարող են առանց հավելյալ փաստաթղթերի մասնակցել ընտրության:

Այն դեպքերում, երբ անձնագիրը ժամկետանց է ավելի քան կես տարի, ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ է անհապաղ դիմել անձնագրային բաժանմունք և ստանալ նոր անձնագիր:

«Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել և տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կարող է մասնակցել ընտրություններին»,– ասել է Դավթյանը։

Նա անդրադարձել է նաև քաղաքացիների երրորդ խմբին՝ ՀՀ քաղաքացիություն ստացած, սակայն դեռ առաջին անձնագիրը չստացած անձանց։ Նրա խոսքով՝ այդ քաղաքացիների համար փաստաթղթի առկայությունը պարտադիր պայման է։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։